Foto

Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բախվել են Tesla-ն, Subaru-ն և Honda-ն. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Tesla», «Subaru» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։