Foto

«Հայկական ավիաուղիները» Երևան է տեղափոխել իր առաջին Boeing 737-800 տիպի ինքնաթիռը. «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «2025 թ. ապրիլին թռիչքային գործունեությունը ժամանակավոր դադարեցնելուց մեկ տարի անց՝ 2026-ի մայիսի 22-ին, «Հայկական ավիաուղիները» Ստամբուլից Երեւան է տեղափոխել Boeing 737-800 տիպի ինքնաթիռ:

2021-ի փետրվարին հիմնադրված «ՀԱՈւ»-ն, որը ոչ մի կապ չունի Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիների» հետ (լուծարվել է 2020-ին), չնայած օգտագործում է վերջինիս անունն ու տարբերանշանը, 2022-ի դեկտեմբերին ստացել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), իսկ թռիչքները մեկնարկել է 2023-ի մարտին:

Ավիաընկերությունը 2023-2025 թթ. շահագործում էր Airbus A321 տիպի օդանավեր: Նախորդ տարվա մարտի 17-ին օպերատորը հայտարարեց, որ ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված՝ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այդպես էլ եղավ: 2025-ի մարտին ու ապրիլին «ՀԱՈւ»-ի 2 օդանավերը Երեւանից թռան Թուրքիա, որտեղ ներկայում շահագործվում են»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։