Foto

ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Խամենեի

ԱՄՆ-ի կողմից պատերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ: Այս մասին իր պաշտոնական տելեգրամյան ալիքում գրել է Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից ռազմական հարվածի նոր սպառնալիքը:

«Աշխատանք է տարվել այնպիսի ճակատների բացման ուղղությամբ, որտեղ թշնամին խոցելի կլինի և չի ունենա անհրաժեշտ փորձը։ Եթե ռազմական դրությունը պահպանվի, ապա, ելնելով մեր կողմի շահերից, այդ լրացուցիչ ճակատները կբացվեն»,- նշել է նա։