Foto

Հարավային Կովկասը այլևս չպետք է լինի պատերազմի և բախման տարածք․ Ալիևի օգնական

Հարավային Կովկասը այլևս չպետք է լինի պատերազմի և բախման տարածք։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նա հիշատակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու նախաձեռնությունը, ինչպես նաև անցյալ տարի կայացած Վաշինգտոնի գագաթնաժողովը։

«Վաշինգտոնի գագաթնաժողովը ստեղծել է բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններ տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար»,- ասել է նա։