Foto

Մեր առաջնահերթությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի պահպանումն է. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի առաջնահերթությունը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի պահպանումն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ըստ APA-ի թուրքական բյուրոյի՝ այս մասին Հաքան Ֆիդանը հայտարարել է իր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ գլոբալ հետևանքներ կունենա։

«Մենք ցանկանում ենք հավատալ, որ և՛ Իրանը, և՛ Միացյալ Նահանգները հասկանում են սա և տեսնում են կայուն խաղաղության անհրաժեշտությունը», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: