Վիեննայում տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սամատ Օրդաբաևի և ԵԱՀԿ քարտուղարության անդրազգային սպառնալիքների դեպարտամենտի համակարգող Ելենա Կուպչինայի հանդիպումը։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են անդրազգային սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև մտահոգություն են հայտնել Եվրասիայում անվտանգության իրավիճակի որոշ կողմերի վերաբերյալ։ Ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունների միջև կապերի ամրապնդման անհրաժեշտության արդիականությունը։
Սամատ Օրդաբաևը Ելենա Կուպչինային տեղեկացրել է ՀԱՊԿ-ի կողմից իրականացվող ջանքերի մասին՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում։ Նա նաև ներկայացրել է ՀԱՊԿ-ի կողմից մշտապես իրականացվող պլանային օպերատիվ-կանխարգելիչ գործողությունների ընթացքը։









