Fastex Պրեմիեր լիգայի նախավերջին` 26-րդ տուրում «Շիրակը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ:
Այս արդյունքից հետո երևանյան ակումբը վաստակեց 49 միավոր և միավորների քանակով հավասարվեց մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում գտնվող «Նոային», որը, սակայն, երկու հանդիպում պակաս է անցկացրել: Առաջնությունը 57 միավորով շարունակում է գլխավորել «Արարատ-Արմենիան»:
Ինչ վերաբերում է գյումրեցիներին, ապա «Շիրակը» 13 միավորով զբաղեցնում է աղյուսակի նախավերջին՝ իններորդ տեղը:









