Սանկտ Պետերբուրգում թոշակառուն խաբեբաներին տվել է մոտ 163 միլիոն ռուբլի։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունն ու մանրամասնում, որ խաբեբաները համոզել են թոշակառուին հանձնել մոտ ինը կիլոգրամ քաշով կանխիկ գումար և ոսկե ձուլակտորներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է գրեթե 163 միլիոն ռուբլի։
Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային մամուլի ծառայությունը հայտնել է, որ ենթադրյալ առաքիչը ձերբակալվել է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 75-ամյա թոշակառուն կապ է հաստատել Կալինինսկի շրջանի ոստիկանության հետ։
«Դիմում ներկայացրած անձը հայտնել է, որ անհայտ անձինք ապրիլից ի վեր զանգահարել են իրեն և դրամական միջոցները հայտարարագրելու պատրվակով համոզել են սուրհանդակին հանձնել իր հանգուցյալ ամուսնուց ժառանգած գումարը և 8.8 կիլոգրամ ոսկե ձուլակտորներ։ Նյութական վնասի ընդհանուր գումարը կազմել է 162.95 միլիոն ռուբլի», -ասվում է հայտարարության մեջ։
Խարդախների ենթադրյալ սուրհանդակը ձերբակալվել է ուրբաթ վաղ առավոտյան Դեմյան Բեդնի փողոցում, հայտնել է Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունը։ Նրա հանցակիցների ինքնությունը պարզվում է։









