Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը խփել են դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը խփել են դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են վթարի վայրում», - գրել է նա Max հարթակում։ Մինչ այդ ևս չորս անօդաչու էր խոսցվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ ուժերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են ուկրաինական 89 անօդաչու թռչող սարք։
«Մայիսի 16-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ից մինչև 20:00-ն, ՀՕՊ տագնապի համակարգերը Բելգորոդի, Ռյազանի, Կալուգայի, Կուրսկի, Բրյանսկի, Օրյոլի, Վլադիմիրի, Սմոլենսկի, Տուլայի, Մոսկվայի մարզերի և Սև ծովի վրայով որսացել և ոչնչացրել են ուկրաինական 89 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):









