Այսօր ԵՊՀ հիմնադրման օրն է՝ իմ ու շատ ուսանողական ընկերներիս մայր բուհի, որում սովորելով՝ ոչ միայն մասնագիտություն, այլև արժեքներ ենք ձեռք բերել։
Տարին մի քանի անգամ Արցախ էինք գնում, ՊԲ զորամասերով շրջում, զորքի համար համերգներ կազմակերպում, ազատագրված տարածքներում՝ ծառատունկեր, Արցախի համալսարանում՝ գիտաժողովներ անում։ Դրանք շատ ավելի մնայուն հուշեր են, քան լսարանային դասերը։ Մինչև այսօր պաշտոնավարող որոշ համալսարանական պաշտոնյաներ այն ժամանակ փրփուրը բերաններին Արցախի կենացն էին խմում։
Ի՞նչ են պատմում նրանք այսօր ուսանողներին, ի՞նչ ոգով են կրթում՝ «իրական Հայաստանի» քարոզ են անում։ Այնքան ողորմելի, որ մեծ արժեքներից էին խոսում ժամանակին, հիմա վարչախմբի էժանագին քարոզիչներ են դարձել։
Երկի՛րն էլ, համալսարա՛նն էլ կազատագրվի չարիքից։ Դուք էլ բարոյական իրավունք չեք ունենա համալսարանի կողքով անցնելու․․․