Foto

Իրանը չի համաձայնվել հարստացված ուրանի արտահանմանը․ Tasnim

Իրանը չի համաձայնվել հարստացված ուրանի արտահանմանը, այս մասին գրում է Tasnim-ը։

Իրանական բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ Թեհրանի առաջարկը չի ներառում հարստացված ուրանի արտահանման վերաբերյալ կետ։ Նա նաև հերքել է այն տեղեկությունները, որ Իրանը, իբր, առաջարկել է 15 տարով դադարեցնել իր միջուկային ծրագիրը՝ այդ տեղեկությունները անվանելով «լիովին կեղծ» և «հոգեբանական գործողության» մաս։

Ավելին, աղբյուրը հայտնել է, որ Թեհրանը իր համաձայնագրի նախագծում նշել է իրանական ակտիվների ազատման կոնկրետ ժամկետ։ Ամերիկյան կողմը, իբր, խոստացել է ազատել միայն սառեցված միջոցները, մինչդեռ Իրանը պնդում է դրանց վերադարձման հստակ սահմանված ժամկետի վրա։