Foto

Փաշինյանը, Արցախը մոռացության տալով, մաքրում է նաև Ռուսաստանի մեղքը․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)

Փաշինյանը, Արցախը մոռացության տալով, մաքրում է նաև Ռուսաստանի մեղքը։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Փաշինյանը, երբ Արցախը մոռացության է տալիս, երբ բերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության օրինակը։ Երբ Արցախի թեման դուրս է հանում հասարակությունից, Ռուսաստանի մեղավորությունն էլ հետն է դուրս հանում։

Ինքը ասում է՝ Արցախը երբեք մերը չի եղել։ Բա եթե մերը չի եղել, էլ ինչի ենք ռուսների մեղադրում։ այսպիսով Փաշինյանը, արցախը մոռացության տալով, մաքրում է նաև Ռուսաստանի մեղքը։ Իսկ դա կար Արցախում խաղաղապահների, նաև Հայաստանի սահմանների հետ կապված դեպքերին չարձագանքելու առումով։

Բացի այդ, փորձում է իր վրայից գցել Արցախը հանձնելու մեղավորությունը։ Ինքը գիտի, որ բոլորիս աչքի առաջ է տեղի ունեցել ամեն ինչ։ Նախկինների ու ռուսների վրա մեղքը բարդելը չստացվեց»,- նշել է Առաքելյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․