Foto

Զիդանի խաղին հետևելը իրական հաճույք էր․ Մոուրինյու

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է այն հարցին, թե ով է, իր կարծիքով, լավագույնս մարմնավորում ֆուտբոլային նրբագեղությունը։

​«Առաջին անունը, որ գալիս է մտքիս, Զինեդին Զիդանն է։ Հնարավոր է՝ Մարկո Մատերացին դժգոհ կմնա իմ խոսքերից, բայց Զիդանի խաղին հետևելը իրական հաճույք էր»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal պորտալը։

​Հիշեցնենք, որ աշխարհի 2006 թվականի առաջնության եզրափակիչի ժամանակ Զինեդին Զիդանը հեռացվել էր խաղադաշտից՝ Մարկո Մատերացիի կրծքավանդակին գլխով հարվածելու պատճառով։ Ֆրանսիացին նման քայլի էր դիմել իտալացու խոսքերից հետո։ Ի դեպ, Ժոզե Մոուրինյուն հիանալի հարաբերություններ ուներ Մարկո Մատերացիի հետ, երբ մարզում էր Միլանի «Ինտերը»։