Foto

Վահագն Խաչատուրյանն այցի է գնացել ԵՄ դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Եվրոպայի օրվա» կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակություն։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին և պատվիրակության անձնակազմին «Եվրոպայի օրվա» կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և ամենայն բարիք։

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին այցելության և շնորհավորանքի համար։

Առանձնազրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանն ու դեսպան Մարագոսը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերի, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ։