Foto

Հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ

News.am-ի տեղեկություններով, այսօր՝ հունիսի 29-ին, մեքենայի հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են․ նրանք գիշերը 3:00-ի սահմաններում դուրս են եկել «Երկրապահ կամավորականների միություն» Աբովյանի տարածքային բաժանմունքից՝ դեպի X զորամաս՝ հարազատի տեսակցության նպատակով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։50-ի ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։ 

Հրշեջ-փրկարարները, մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են 3 քաղաքացիների կիսամոխրացած մարմիններ. մարմինները դուրս բերելուց հետո ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։