Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժանան Անդրեսայանը Վրաստան կգործուղվի: Վարչապետի ստորագրած որոշումներից տեղեկանում ենք, որ Ժաննա Անդրեասյանին հուլիսի 25-26-ը գործուղվելու է Թբիլիսի` Հայկական մշակույթի օրերի պաշտոնական մեկնարկի շրջանակում նախատեսված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին և երկկողմ պաշտոնական հանդիպումներին մասնակցելու նպատակով:
Նշենք, որ Ժաննա Անդրեասյանի՝ Վրաստան գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:









