Foto

Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստն են անցկացրել

Իրանը և Օմանը Մասկատում անցկացրել են Հորմուզի նեղուցի վերաբերյալ համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, այսօր X-ի իր էջում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը։

Քազեմ Ղարիբաբադին նշել է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել Պարսից ծոցի ափամերձ պետությունների ինքնիշխան իրավունքների, ինչպես նաև Հորմուզի նեղուցի ապագա կառավարման վերաբերյալ՝ հիմնվելով այս ամիս Թեհրանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ժամանակավոր համաձայնագրի վրա։

Օրեր առաջ Իրանը վերահաստատեց, որ իրեն է պատկանում Հորմուզի նեղուցով նավարկությունը վերահսկելու իրավունքը և զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին՝ չաջակցել ԱՄՆ-ին։

Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկությունը չի կարող երաշխավորվել անորոշ պայմանավորվածությունների, շրջանցիկ երթուղիների կամ այնպիսի որոշումների պայմաններում, որոնք հաշվի չեն առնում Իրանի դերը որպես ափամերձ պետություն», – հայտարարել էր Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։