Foto

Ալիևն ու Զելենսկին մեր հարթակում իրենց ուզածն արեցին, քանի որ ՀՀ իշխանությունը ներգնա տուրօպերատոր է, սուբյեկտ չէ․ Դավիթ Անանյան

Ալիևն ու Զելենսկին մեր հարթակում իրենց ուզածն արեցին, քանի որ ՀՀ իշխանությունը ներգնա տուրօպերատոր է, սուբյեկտ չէ:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Դավիթ Անանյանը։

«Երևանում Զելենսկու հակառուսական ելույթը և Ալիևի ելույթը հակահայկական էին։ Սուբյեկտայնություն ունեցող պետությունը նախապես որոշակի շտկումներ կարող է մտցնել իր տարածքում հնչող ելույթներու, որոնք հակասում են իր արտաքին քաղաքականությանը։

ԵՔՀ գագաթնաժողովը հարթակ էր, որտեղ պետք է ներկայացվեին ՀՀ-ի առաջնահերթ խնդիրները՝ արցախահայության իրավունքներ, գերիների հարց, ՀՀ օկուպացված տարածքներ։ Թեմաներ, որոնց մասին բանաձևեր են ընդունվել հենց եվրոպական կառույցներում։ Սակայն, այդ հարցերը չբարձրացվեցին։

Իշխանությունները դարձել են ներգնա տուրիզմի գործակալ, ՀՀ-ն այս գագաթնաժողովից բովանդակային օգուտ չստացավ։ Ամենապրոռուսական գործիչը Փաշինյանն է, հակառուսական քայլերն ու ելույթները պարտադրված են ուրիշի օրակարգով»,- նշել է Անանյանը։