Foto

Նարեկ Մկրտչյանը` Երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են ելույթները աշխարհի առաջնությունում, հայտնում են ֆեդերացիայից։
Եգիպտոսում ընթացող առաջնությունում մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 79 կգ քաշային ծանրորդները: Հայաստանից ընտրանու անդամ Նարեկ Մկրտչյանը պոկում վարժությունում բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 182 կգ ու 186 կգ: Այս վարժությունում նա երրորդն է:
Երկամարտի 336 կգ արդյունքով՝ Նարեկ Մկրտչյանը աշխարհի առաջնության փոխչեմպիոն: