Foto

Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցներին մոտենալ Էմանուել Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու

Գյումրիում ոստիկանները թույլ չեն տվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցներին մոտենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և ակցիա իրականացնելու համար, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակիցը։

Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամները, «Ազատություն Միքայել սրբազանին» գրությամբ շապիկներով և պաստառներով, փորձում էին մոտենալ Ֆրանսիայի նախագահին և ասել, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, այն շղթայված է։ Սակայն ոստիկանները հեռացրել են երիտասարդներին՝ թույլ չտալով մոտենալ։