Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել: Դա տեղի է ունեցել քաղաքական ճգնաժամի ֆոնին, որը երկրում շարունակվում է ապրիլի վերջից։
Ռումինիայի նախագահը պաշտպանել է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, ինչից հետո նախարարների կաբինետը փաստացի վայր է դրել լիազորությունները: Այժմ երկրի ղեկավարը պետք է առաջարկի վարչապետի նոր թեկնածու:









