Foto

Իրանի հարցում Չինաստանը զուսպ է և մարտահրավեր չի նետում ԱՄՆ-ին․ Թրամփ

Իրանի հարցում Չինաստանը զուսպ է և մարտահրավեր չի նետում ԱՄՆ-ին, այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ։ Կարծում եմ՝ նա հիանալի մարդ է։ Մենք լավ ենք շփվում, և դուք տեսնում եք, թե ինչպես ենք դա անում։ Մենք շատ գործարքներ ենք կնքում Չինաստանի հետ և դրանից մեծ գումարներ ենք վաստակում։ Հիմա ամեն ինչ այլ է, քան նախկինում։ Բայց ես դրա մասին կխոսեմ ավելի ուշ։ Դա թեմաներից մեկը կլինի։

Բայց նա շատ բարեհամբույր է եղել այս իրավիճակում։ Գիտեք, արդար լինելու համար, նա իր նավթի մոտ 60%-ը ստանում է Հորմուզի նեղուցով։ Կարծում եմ՝ նա մեծ հարգանք է ցուցաբերել։ Չինաստանը մեզ չի սադրել։ Նրանք մեզ մարտահրավեր չեն նետում։ Եվ նրանք դա չէին անի։ Ես չեմ կարծում, որ նրանք դա կանեին իմ պատճառով։ Բայց կարծում եմ՝ նրանք մեծ հարգանք են ցուցաբերել։ Եվ մենք առաջարկել ենք, գիտեք, եթե նրանք ցանկանում են, թող իրենց նավերը ուղարկեն Միացյալ Նահանգներ։ Կարծում եմ՝ կարևոր բաներից մեկը, որ տեղի ունեցավ, իմ հայտարարությունն էր. «Ուղարկեք ձեր նավերը դեպի...Տեխաս»»,-ասել է նա։