Foto

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչ Էդին Թերզիչը կստանձնի Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնը

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը նոր աշխատանք է գտել Իսպանիայում։ Նա կստանձնի Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնը, պաշտոնապես հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ 43-ամյա մասնագետը պաշտոնապես կներկայացվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Մարզիչը բասկյան ակումբի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնում նա կփոխարինի փորձառու Էռնեստո Վալվերդեին։

Հիշեցնենք, որ Թերզիչը «Բորուսիայից» հեռացել էր 2024 թվականի հունիսին։ 2023/24 մրցաշրջանում դորտմունդյան թիմը նրա գլխավորությամբ հիանալի մրցելույթներ ունեցավ եվրոպական ասպարեզում՝ հասնելով մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ, սակայն, համառ պայքարում 0:2 հաշվով զիջեց Մադրիդի «Ռեալին»։