Foto

Եմենի ափերի մոտ զինված անձինք նավթատար տանկեր են առևանգել

Եմենի ափերի մոտ առևանգվել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող նավթատարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնել է տեղական ափային պահպանությունը։

«Եմենի հարավ-արևելքում գտնվող Շաբվա քաղաքի ափերի մոտ զինված անձինք բարձրացել են «M/T EUREKA» նավթատարը և ուղղություն վերցրել դեպի Ադենի ծոց՝ Սոմալի», – հայտնել է ափային պահպանությունը։

Նավը որոնելու համար ուղարկվել են պարեկային նավակներ և համակարգման նպատակով կապ է հաստատվել Ադենի ծոցի միջազգային գործընկերների ու համապատասխան մարմինների հետ։

Նշվում է, որ տանկերի գտնվելու վայրը հաջողությամբ որոշվել է և սկսվել է փրկարարական գործողություն։