Foto

Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, մարդասիրության ճգնաժամը հաղթահարվելու է․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․

«1) Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է:

2) Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, մարդասիրության ճգնաժամը հաղթահարվելու է;

3) Կալանքի գերակայությունը վերացվելու է, իրավունքի գերակայությունն անսակարկելի արժեք է լինելու;

4) Ուժեղ Հայաստանում ծայրահեղ աղքատ ընտանիքներին ամսական 150,000 դրամ աջակցություն պետք է ապահովվի Աղքատության հաղթահարման պետական հիմնադրամից:

Ժամանակն է իշխանություն ընկալումից անցում կատարել ուժեղ առաջնորդության։

Իրավունքը պետք է գերակայի: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…։

Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»»։