Foto

Հայաստանը կարևոր գործընկեր է Մեծ Բրիտանիայի համար․ դեսպանության ներկայացուցիչ

Այս երկուշաբթի Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։

Գագաթնաժողովից առաջ Մեծ Բրիտանիայի դեսպանատան ներկայացուցիչ Մեթյու Բեյքնը խոսել է այն մասին, թե ինչու է այս հանդիպումը կարևոր Միացյալ Թագավորության, Հայաստանի, Եվրոպայի և տարածաշրջանային համագործակցության համար։

«Եվրոպական երկրների առաջնորդները կհավաքվեն այստեղ՝ խոսելու անվտանգության, համագործակցության և ապագայի մասին։ Սա նաև հնարավորություն է քննարկելու տարածաշրջանային մարտահրավերները և ընդհանուր առաջնահերթությունները։ Մեծ Բրիտանիան ակտիվ մասնակցություն կունենա այս քննարկումներում։

Հայաստանը կարևոր գործընկեր է Մեծ Բրիտանիայի համար։ Այս գագաթնաժողովը լավ հնարավորություն է ավելի սերտ աշխատելու միասին և զարգացնելու մեր հարաբերությունը»։