Foto

2 ամսում Լիբանանում 2 659 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից, 8 հազարից ավելի վիրավոր կա

Լիբանանում մարտի 2-ից մինչև այսօր Իսրայելի ագրեսիայի հետևանքով 2 659 մարդ է զոհվել, վիրավորները 8 183-ն են։

Տեղեկությունը Լիբանանի առողջապահության նախարարությունն է հայտնել։

Զոհերի ու վիրավորների թիվը շատ արագ է փոխվում, քանի որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի բնակավայրերին, նշել են երկրի առողջապահության նախարարությունից։