ԱԳՆ-ն երիտասարդներին Արարատ Միրզոյանի հետ քննարկման է հրավիրում․
«Սիրելի´ երիտասարդներ, հրավիրում ենք ձեզ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկմանը:
Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային ֆորումի շրջանակներում ծրագրված է «Զրույց ԱԳ նախարարի հետ» խորագրով քննարկում, որին մասնակցելու համար հրավիրվում են ՀՀ արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդները (18-35 տարեկան):
Քննարկման հիմնական թեմաներն են լինելու ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, նրանց կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքները, մարտահրավերներն ու հնարավորությունները, տարածաշրջանային և միջազգային զարգացումները:
Քննարկումը կանցկացվի հարցուպատասխանի ձևաչափով. պատրաստե´ք ձեզ հետաքրքրող հարցերը», – նշվում է հաղորդագրության մեջ։