Foto

Ես դժգոհ եմ Իտալիայից, դժգոհ եմ Իսպանիայից․ Թրամփ

Միացյալ Նահանգները դժգոհ է Իտալիայի և Իսպանիայի քաղաքականությունից, նրանց մոտեցումներից՝ Իրանի և Վաշինգտոնի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների հետ զրույցում։

«Ես դժգոհ եմ Իտալիայից, դժգոհ եմ Իսպանիայից։ Նրանք համարում են, որ Իրանը կարող է միջուկային զենք ունենալ»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ էլ Թրամփը ասել էր, որ ԱՄՆ գուցե կրճատի իր ռազմական ներկայությունը Իտալիայում և Իսպանիայում։