Foto

Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման նոր ծրագրի տեքստը

Թեհրանը Իսլամաբադին է ներկայացրել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության կարգավորման նոր ծրագիր, հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։

«Հինգշաբթի երեկոյան՝ ապրիլի 30-ին, Իրանը նոր ծրագրի տեքստը փոխանցեց Պակիստանին՝ հանդես գալով որպես միջնորդ ԱՄՆ-ի հետ բանակցություններում», – նշվում է հրատարակության մեջ։

Անցյալ շաբաթ ամերիկացիները միակողմանիորեն երկարաձգեցին Իսլամական Հանրապետության հետ հրադադարը մինչև բանակցությունների ավարտը:

Ավելի ուշ Թեհրանը, Իսլամաբադի միջոցով, Վաշինգտոնին առաջարկել է երկխոսությունը շարունակելու եռաստիճան բանաձև: