Մայիսի 1-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է երկրում գտնվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ-Էգգերին։
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում լարվածության և ռազմական գործողությունների պայմաններում Ադրբեջանը միշտ հետևել է մարդասիրական սկզբունքներին, այդ թվում՝ Իրանին մարդասիրական օգնություն ցուցաբերելով այդ երկրում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետպատերազմյան շրջանում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Ջեյհուն Բայրամովը իր զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման և փոխադարձ վստահության ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։









