Foto

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի մայիս ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 6 գրոսմայստեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց վարկանիշային աղյուսակում ընդգրկված են Շանթ Սարգսյանը (74-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (89-րդ տեղ), Արամ Հակոբյանը (92-րդ տեղ):

Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը Մագնուս Կարլսենն է:

Կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ` Էլինա Դանիելյան (51-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյան (78-րդ տեղ), Մարիամ Մկրտչյան (79-րդ տեղ): Կանանց վարկանիշային աղյուսակի առաջին տեղում չինուհի Հու Յիֆանն է:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 23-րդն է: