«Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի խուսափել բանակցություններից։ Մենք միշտ ողջունել ենք դրանք, բայց միայն այն բանակցությունները, որոնք հիմնված են տրամաբանության և բանականության վրա։ Մենք չենք ընդունում ճնշում կամ պարտադրված պայմաններ», – նրա խոսքերն է մեջբերում Press TV-ն։
Մոհսենի-Էջեիի խոսքով, եթե Իրանի հակառակորդները չեն կարողացել հասնել իրենց նպատակներին մարտադաշտում՝ սպառնալիքների միջոցով, ապա նրանք չեն հաջողի նաև բանակցությունների սեղանի շուրջ։ Նա նաև հայտարարել է, որ Իրանի իշխանությունները կշարունակեն իրավական գործողություններ ձեռնարկել, այդ թվում՝ միջազգային մակարդակով՝ ի պատասխան Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների, և մտադիր են մեղավորներին պատասխանատվության ենթարկել և փոխհատուցում ստանալ։
Անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ անձնական բանակցությունների մեկնելը ժամանակատար և թանկ է, և ինքը նախընտրում է հեռախոսային կապերը: Վաշինգտոնի և Թեհրանի միջև անձնական բանակցությունների նոր փուլը, որը սպասվում էր անցյալ շաբաթավերջին Իսլամաբադում, չկայացավ:









