Foto

Հրդեհ Թաիրովի փայտե քոթեջներից մեկում

Ապրիլի 18-ին, ժամը 21։05-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե քոթեջներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:28-ին: Այրվել է քոթեջի առաջին հարկը՝ մասամբ (մոտ 60 քմ), ջերմահարվել՝ երկրորդ հարկը (մոտ 40 քմ):