Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Նիկոլայ Մալխասյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նար-Դոսի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվել «Ղարսի խորովածանոց»-ի ցուցանակին ու դռանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։









