Կիևի թաղամասերից մեկում ռուսաստանցի մի տղամարդ կրակ է բացել անցորդների վրա, կա վեց զոհ, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում են իշխանությունները։
Կրակ բացած անձը ոստիկանական գործողությունների արդյունքում սպանվել է: Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կրակոցների դեպքը հետաքննվում է որպես ահաբեկչական գործողություն, սակայն որևէ շարժառիթ չի ներկայացվել։
Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ կրակոցը տեղի է ունեցել Գոլոսիևսկի շրջանում, որի հետևանքով վիրավորվել է 14 մարդ։









