Foto

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում, վիճել են 15 և 14-ամյա տղաներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 15-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 58-ամյա մի կին և խնդրել, որ հիմնական դպրոց ոստիկան մոտենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին տեղում ահազանգողը հայտնել է, որ 9-րդ դասարանի աշակերտների միջև տարաձայնություն է եղել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 15-ին նշված դպրոցի դիմացի այգում տեղի է ունեցել վիճաբանություն 9-րդ դասարանի աշակերտ 15-ամյա Գ․ Մ․-ի և 14-ամյա Ա․ Ք․-ի, որի ժամանակ վերջիններս միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանություն ահազանգած կինը աշխատում է  այդ դպրոցում, որպես փոխտնօրեն։