Foto

Ես ավարտել եմ 8 պատերազմ, եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պատերազմ․ Թրամփ

Ես ավարտել եմ 8 պատերազմ: Բայց եթե ավելացնեք Իրանն ու Լիբանանը, արդեն կլինի 10 ավարտված պատերազմ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Վաշինգտոնում արդեն իսկ անցկացվել են Լիբանան-Իսրայել բանակացություններ, երկու երկրների միջև այժմ 10-օրյա զինադադար է։ Իսկ ԱՄՆ-Իրան բանակցությունների 2-րդ փուլի մասին հակասական տեղեկություններ են շրջանառվում։ Թրամփը պնդում է, որ Իրանը պատրաստ է հրաժարվել հարստացված ուրանից, իսկ Իրանում այլ բան են ասում։