ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից երեք առյուծ և 1 վագր այս պահին կարանտինի մեջ են Երևանի կենդանաբանական այգում։
Այս մասին Armenia Sputnik-ին հայտնել են սեփական աղբյուրները։ Ընդ որում, մեր տվյալներով, կենդանիներին կենդանաբանական այգի են տեղափոխել հուլիսի 7-ի գիշերը և անմիջապես տեղավորել կարանտինային գոտում։
Լուրը, որ կենդանաբանական այգի են բերվել նոր բնակիչներ, մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում։ @ArmeniaSputnik-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիները հայտարարել են, որ հատուկ են եկել այստեղ՝ կենդանիներին տեսնելու հույսով։ Սակայն թե երբ առյուծներին ու վագրին կտեղափոխեն ցուցադրական ազատավանդակներ, դեռ չի հաղորդվում։









