Foto

Ռուսաստանը մտադիր չէ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շվեյցարական Die Weltwoche շաբաթաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ և չի պատրաստվում Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառել, քանի որ նպատակներին ցանկանում է հասնել առանց դրա։

«Մենք միջոցներ կձեռնարկենք մեր անվտանգության ապահովման համար, բայց մենք երբեք չենք սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը», — ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չափազանց մեծ և պատասխանատու երկիր է, որպեսզի դառնա նոր համաշխարհային պատերազմի նախաձեռնողը։

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը հարմարվել է ԵՄ ճնշմանը և կարող է շարունակել պատերազմը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։