Շոգ եղանակին սուր աղիքային վարակների ռիսկն աճում է, քանի որ բարձր ջերմաստիճանը նպաստում է ախտածին միկրոօրգանիզմների արագ բազմացմանը սննդամթերքում և ջրում։
Հիվանդությունների վերահսկման և կանարգելման ազգային կենտրոնից նշում են, որ որոշ միջատներ և տզեր կարող են փոխանցել վարակիչ հիվանդություններ, ուստի բնության գրկում կարևոր է օգտագործել ռեպելենտներ և կրել պաշտպանիչ հագուստ։
Ձեռքերի ճիշտ լվացումը շարունակում է մնալ վարակների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից մեկը, հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ։
Սենյակային ջերմաստիճանում երկար ժամանակ պահված պատրաստի սնունդը կարող է դառնալ ախտածին միկրոօրգանիզմների բազմացման միջավայր, նույնիսկ եթե դրա արտաքին տեսքը կամ հոտը չեն փոխվել։
Ճանապարհորդելիս որոշ երկրներ կարող են պահանջել կամ խորհուրդ տալ հատուկ պատվաստումներ, ուստի ուղևորությունից առաջ անհրաժեշտ է նախապես տեղեկանալ առողջապահական պահանջների մասին։
Բարձր ջերմաստիճանը կարող է նպաստել ջրազրկմանը, իսկ ջրազրկված օրգանիզմն ավելի խոցելի է տարբեր առողջական խնդիրների նկատմամբ։ Հետևաբար, հատկապես շոգ օրերին կարևոր է բավարար քանակությամբ ջուր օգտագործել։
Ամառային վարակների մեծ մասը հնարավոր է կանխարգելել՝ պահպանելով անձնական հիգիենայի, սննդային անվտանգության և անվտանգ հանգստի կանոնները։
«Ամռանը ոչ միայն ավելանում են ճանապարհորդությունները և բացօթյա հանգիստն, այլև աճում է որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը։ Իսկ դրանց դեմ լավագույն պաշտպանությունը ճիշտ տեղեկացվածությունն է»,- նշում են կենտրոնից։









