Foto

Կրուիզային նավը դուրս է եկել Հորմուզի նեղուցից

Հաղորդվում է, որ առաջին անգամ՝ տարածաշրջանում լարվածության սրացումից հետո, կրուիզային նավը դուրս է եկել Հորմուզի նեղուցից։

Խոսքը Celestyal Discovery նավի մասին է։ Այն ուղևորվել է Մասկատ նավահանգիստ։

Նշվում է, որ Պարսից ծոցում դեռևս մնացել են մի քանի այլ կրուիզային նավեր, որոնց ընդհանուր տարողունակությունը մոտ 17,000 մարդ է։

Ըստ The Wall Street Journal-ի՝ Հորմուզի նեղուցը փաստացի փակ է մնում։

Հաղորդվում է, որ նավերի անցումը նախկինի պես սահմանափակ է։