Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին հանձնարարել է կազմել երկրի նոր կառավարությունը: Պետության ղեկավարը նաև մտադիր է մայիսի 6-7-ը նշանակել նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի ընթացքում Մադյարը կընտրվի նոր վարչապետ: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
«Հանրապետության նախագահն ինձ հայտնեց, որ որպես (ընտրություններում) առավելագույն թվով ձայներ ստացած կուսակցության առաջնորդ, նոր գումարման խորհրդարանի առաջին նիստում ես կընտրվեմ վարչապետ, և ինձ կտրամադրվի կառավարություն կազմելու մանդատ», – լրագրողների հետ զրույցում ասել է Մադյարը Շույոկի հետ հանդիպումից հետո:
Նա նշել է, որ խորհրդարանի նիստը կարող է տեղի ունենալ մայիսի 6-7-ը, իսկ կառավարությունը կկազմվի և ձեռնամուխ կլինի իր պարտականություններին այս ամսվա կեսերին:
Մադյարը Հունգարիայի նախագահի հետ հանդիպումից առաջ կրկին հայտարարել էր, որ նախագահն ավելի ուշ պետք է թողնի իր պաշտոնը, քանի որ «ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանի դրածոն է»:
«Տամաշ Շույոկը պետք է թողնի իր պաշտոնը նոր կառավարություն կազմելուց հետո», – մեջբերում է արել է Մադյարի խոսքը MTI գործակալությունը:









