Իրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը Իրանի Իսլամական Հանրապետությունն անվանել է Մոսկվայի ռազմավարական գործընկեր և նշել, որ Միացյալ Նահանգները պետք է հասկանա, որ Թեհրանի դեմ ուժի կիրառումը անարդյունավետ է։
«Թշնամին դեռևս չի հասկացել, որ Իրանի դեմ սպառնալիքների և ուժի կիրառումը անօգուտ է, Իրանը երբեք չի նահանջում ճնշումներից»,-նշել է Ռուսաստանի դեսպանը Թեհրանի նահանգապետի հետ այսօրվա հանդիպման ժամանակ։
«Ամերիկացիները կարծես խուլ են և չեն կարողանում լսել, որ Իրանը բազմիցս հայտարարել է՝ ձգտում է միայն խաղաղ ճանապարհով ուրանը հարստացնելու իրավունքին և չի ձգտում միջուկային զենքի ստեղծմանը»,-հավելել է նա։
Դեդովը շեշտել է, որ Ռուսաստանը խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ագրեսիան, մասնավորապես, դրա իրականացման համար օգտագործվող մեթոդները։









