Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ կոչ անելով վերսկսել Իսլամաբադում կասեցված բանակցային գործընթացը։ Այս մասին գրել է Մակրոնը X-ի իր էջում։
Ֆրանսիայի առաջնորդն ընդգծել է թյուրիմացությունների պարզաբանման և հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը։ Մակրոնի խոսքով՝ առանցքային է համարվում բոլոր կողմերի կողմից հրադադարի ռեժիմի խստիվ պահպանումը, որը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։
«Նույնքան կարևոր է, որ Հորմուզի նեղուցը վերաբացվի անվերապահորեն, առանց սահմանափակումների կամ տուրքերի, հնարավորինս սեղմ ժամկետներում։ Այս պայմաններում բանակցությունները պետք է որ կարողանան արագորեն վերսկսվել՝ շահագրգիռ հիմնական կողմերի աջակցությամբ»,- գրել է Մակրոնը։
Բացի այդ, հայտնի է դարձել, որ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը սույն ուրբաթ Փարիզում կհյուրընկալեն տեսակոնֆերանս-համաժողով։ Դրան կմասնակցեն այն ոչ պատերազմող երկրները, որոնք պատրաստ են ներդրում ունենալ բազմակողմ պաշտպանական առաքելության մեջ՝ նպատակ ունենալով վերականգնել նավագնացության ազատությունը նեղուցում, հենց որ անվտանգության պայմանները դա թույլ տան։









