Foto

Քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցների մաքսանենգության մեղադրանքով հետախուզվողին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ տվյալն իրացրին Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Ապրիլի 9-ին Նոր Արեշում հայտնաբերվեց և համայնքային ոստիկանության բաժին տեղափոխվեց 30-ամյա տղամարդ։
Նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանը և դրանք ապօրինի իրացնելուն հանցակցելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։