Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
Առաջնությանը մասնակցում են 43 երկրների 502 շախմատիստներ:
Հայաստանից մասնակցում են 15 շախմատիստներ։
Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 3 միավոր:
Գրոսմայստերներ Էմին Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանը ունեն 2.5 միավոր։
4-րդ խաղափուլը մեկնարկել է րոպեներ առաջ:









