Foto

Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր

Իրանի և ԱՄՆ-ի միջև Պակիստանում բանակցությունները կարող են տևել երկու-երեք օր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Հնդկաստանում Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։«Նրանք, հավանաբար, բանակցություններ կվարեն երկու-երեք օր, ապա կվերադառնան իրենց երկրներ՝ պաշտոնյաների հետ քննարկումներ անցկացնելու», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, Իլահին կարծիք է հայտնել, որ երկշաբաթյա հրադադարը կարող է բավարար չլինել բանակցություններում վերջնական արդյունքի հասնելու համար։ Նրա խոսքով՝ եթե Իսլամաբադում հանդիպմանը համաձայնություն ձեռք բերվի, ապա հրադադարի ժամկետը հարկավոր կլինի երկարաձգել։