Չեմ արդարացնում բռնությունն ու անօրինական ձևով խնդիրներ լուծելը, պատժելու մեկ ձև կա՝ Փաշինյանին չընտրել, դա իր ամենալավագույն պատիժը կլինի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
«Դավիթ Մինասյանի նկատմամբ ընտրվել է ամենածայրահեղ խափանման միջոցը՝ կալանավորումը, պետք է պարզել հիվանդությունը կամ հիվանդությունների փունջը, արդյոք այն համապատասխանո՞ւմ է կառավարության որոշմանը՝ կալանքը խոչընդոտող հիվանդությունների ցանկին»,- մեկնաբանեց փաստաբանը։
Խոսելով ընտրությունների մասին՝ Նորիկյանը նկատեց, որ ինչքան մոտենա հունիսի 7-ը, Փաշինյանն ամբողջ ռեպրեսիվ մեքենան կիրառելու է իր «ախոյաններին» չեզոքացնելու համար։
«Փաշինյանը մեծ ախորժակ ունի, նա միջոցների մեջ խտրականություն չի դնելու, գնալու է բոլոր մեթոդների՝ կալանավորուների, ճնշումների, ավելի է պայթելու ժողովրդավարության փուչիկը։ Նիկոլի փայլը մարել է, ոգեղենությունը՝ կորել, մարդկանց մեծ աջակցություն չունի, պետք է ընտրենք՝ Նիկո՞լ, թե ՀՀ», – մեկնաբանեց Նորիկյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։









