Foto

Իրան-ԱՄՆ բանակցությունները կմեկնարկեն ապրիլի 10-ին Իսլամաբադում․ հայտնի է պատվիրակությունների կազմը

ISNA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանի պատվիրակությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում կգլխավորի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Գործակալության տվյալներով՝ ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։ Այս մասին նախկինում հաղորդել էր CNN-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն նաև նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և գործարար Ջարեդ Քուշները։ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10-ին Պակիստանի Իսլամաբադ քաղաքում։

Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Նա հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը առաջընթաց են գրանցել խաղաղ կարգավորման ուղղությամբ, և համաձայնագիրը կավարտվի այդ երկու շաբաթվա ընթացքում։